ԱՄՆ-ում ոստիկանության դեմ ցույցերի ժամանակ շուրջ 100 մարդ է ձերբակալվել

13:56, 17 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մինեսոտա նահանգում շուրջ 100 մարդ է ձերբակալվել անկարգությունների ժամանակ, որոնք ի հայտ են եկել՝ ի նշան բողոքի ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցուցարարներն ապրիլի 16-ի գիշերը, արդեն վեցերորդ օրը շարունակ, հավաքվել են ոստիկանության շենքի դիմաց: Իրավապահները ստիպված են եղել պարետային ժամ հայտարարել:

Բողոքի նոր ալիքը սկսվել է այն բանից հետո, ինչ Մինեսոտայի ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ աշխատակցուհիներից մեկը, էլեկտրաշոկերը խառնելով հրացանի հետ, սպանել էր աֆրոամերիկացի Դանթե Ռայթին, ով փորձել էր իրավապահներից փախուստի դիմել: Հաղորդվում է նաև, որ ոստիկանության աշխատակցուհին հեռացվել է ծառայությունից:

Ոստիկանության կողմից սպանության հերթական դեպքը բողոքի նոր ալիք է բարձրացրել ԱՄՆ տարբեր քաղաքներում: Ցուցարարները կոչ են անում դադարեցնել ռասիզմն ու հանդես են գալիս «Սև կյանքը կարևոր է» հայտնի կարգախոսով:

 

 


© 2009 ARMENPRESS.am