Արմեն Սարգսյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»

12:53, 16 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել հավերժական կրակի մոտ:


© 2009 ARMENPRESS.am