Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների

23:59, 15 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների ներկայության: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ճապոնիայի  պատվաստումների  պատասխանատու նախարար Տարո Կոնոն հավելել է, որ հանդիսականի մուտքի  արգելքը արվում է խաղերի կայացման համար: Սա ստեղծված իրավիճակն է պարտադրում, որի հետևանքով Տոկիոյի խաղերը կտարբերվեն նախորդներից:    

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am