Հայաստանի ջրացատկորդները կմասնակցեն Տոկիոյի վարկանիշային մրցաշարին

23:43, 15 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկության վայրը  և անցկացման ժամկետն արդեն  հայտնի են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն տեղի կունենա Օլիմպիական խաղերի մայրաքաղաք  Տոկիոյում՝ մայիսի  1-6-ը:

Մրցաշարը վարկանիշային է  և հաջողակները  իրավունք կստանան  ջրացատկի նույն  լողավազանում  պայքար մղել օլիմպիական մեդալների համար:

Մայիսյան ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Նրանք  հանդես կգան  10մ. աշտարակից մենացատկերում  և  սինխրոն ցատկերում:

 

 


© 2009 ARMENPRESS.am