Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը՝ «Ֆրենդս Արենա» մարզադաշտում

23:31, 15 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը կկայանա «Ֆրենդս Արենա» մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Շվեդիայում: Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը: 

Հանդիպումը կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, որտեղ 2017 թվականի մայիսին կայացել էր ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2016/2017 թթ. խաղարկության եզրափակիչը՝ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am