Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ

21:59, 15 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Կողմերն ընդգծել են, որ Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական դինամիկան:

Զինաիդա Գրեչանին վերահաստատել է Մոլդովայի  խորհրդարանի վճռականությունը` շարունակելու բաց, կառուցողական եւ գործնական երկխոսությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: «Խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում հայ ժողովրդին, որին մենք համարում ենք մեր երկրի բարեկամը»,-ասել է նա:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա փոխգործակցության ընդլայնմանը, արտաքին քաղաքական մի շարք խնդիրների


© 2009 ARMENPRESS.am