Հայաստանի Հանրապետությունն առևտրական կցորդ կունենա Իրանում

21:26, 14 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում:

«Ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք (նստավայրը՝ քաղաք Թեհրան)»,- ասված է որոշման մեջ:

Իրանում ՀՀ առևտրական կցորդը կտեղակայվի Թեհրանում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

 


© 2009 ARMENPRESS.am