«Ալաշկերտ»-ը վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Ուրարտու»-ից

20:09, 14 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտ»-ն ընդունեց «Ուրարտու»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց: «Ալաշկերտ»-ի համար միակ և հաղթական գնդակը խփվեց հանդիպման ավելացված ժամանակում` 90+4-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Վանգու Բատիստան:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ը Հայաստանի առաջնության առաջատարն է:

Ավելի վաղ կայացած խաղում «Փյունիկ»-ը խոշոր` 3:0 հաշվով հաղթել էր «Վան»-ին:

 


© 2009 ARMENPRESS.am