Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը

15:57, 14 Ապրիլ, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԱՊԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` Խծաբերդից գերեվարված զինծառայողների հարազատները քիչ առաջ բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը:

Ըստ տեղեկությունների` նրանք որոշել են հեռանալ ուժային կառույցի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո, որի մանրամասները հայտնի չեն: «Արդեն շուտով կանցնենք բնականոն աշխատանքի»,- «Արմենպրես»-ին հայտնեց Մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am