Փելոսին Բայդենին հրավիրել է ապրիլի 28-ին հանդես գալու Կոնգրեսին ուղղված առաջին ուղերձով

14:51, 14 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ապրիլի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հրավիրել Է ապրիլի 28-ին ճառով հանդես գալու Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի երկու պալատների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի ուշ Սպիտակ տան ներկայացուցիչը հավաստել Է, որ Բայդենն ընդունել Է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հրավերը: «Նախագահն ընդունել Է ապրիլի 28-ին՝ (պետության ղեկավարի) պաշտոնում իր գտնվելու հարյուրերորդ օրրվա նախօրյակին Կոնգրեսի համատեղ նիստում հանդես գալու հրավերը»,- մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը պաշտոնայի խոսքը:

Դա կլինի Կոնգրեսի առջեւ Բայդենի առաջին ելույթը նախագահության ժամանակ, որն սկսվել Է հունվարի 20-ին: Ինչպես նեշել Է The Hill թերթը, սովորաբար ԱՄՆ-ի նախագահներն օրենդիրների առջեւ ելույթ են ունենում պաշտոնն ստանձնելուց հետո արդեն մի քանի շաբաթ անց, սակայն համավարակի ֆոնին Բայդենը մինչ օրս դա չի արել: Նկատի Է առնվում ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի ամենամյա ելույթը Կապիտոլիումի բլրին: Սակայն, քանի որ Բայդենը սոսկ հունվարի 20-ին Է ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, խոսքը չի վերաբերում «Երկրի դրության մասին» լիարժեք ավանդական ուղերձին, որով ԱՄՆ-ի ղեկավարն ասմեն տարի դիմում Է օրենսդիրներին եւ շարքային համաքաղաքացիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am