Գնել Հասրաթյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

11:20, 14 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գնել Հասրաթյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքից:

Գնել Հասրաթյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար էր 2020 թ․ սեպտեմբերի 10-ից:


© 2009 ARMENPRESS.am