Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի 12-ի համեմատ բարձրացել է 20 սանտիմետրով

16:04, 13 Ապրիլ, 2021

ԳԱՎԱՌ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2021 թվականի ապրիլի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 67 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրվա համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 20 սանտիմետրով:  2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորգետնյա հոսքը,  Սեւանա լիճ է տեղափոխվել  40 միլիոն 565 հազար խորանարդ մետր ջուր։ Վերջին օրերին Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am