Եմենից փախստականների տեղափոխող նավը խորտակվել է

21:59, 12 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փախստականներին Եմենից Ջիբութի տեղափոխող նավը խորտակվել է, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան էջում հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ չհստակեցնելով, թե երբ ու ինչ պայմաններում է նավը խորտակվել:

Նշվում է միայն, որ մաքսանենգներին պատկանող նավի վրա 60 ուղևոր է եղել:


© 2009 ARMENPRESS.am