Իտալիայում հայտնել են տուրիստական տարեշրջանի բացման ամսաթիվը

16:37, 12 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում տուրիստական տարեշրջանը կարող Է սկսվել հունիսի 2-ին: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դա երկրի համար նշանավոր ամսաթիվ Է՝ Հանրապետության օրը: «Ռեստարտը չի կարող պլանավորված լինել ավելի ուշ ժամկետի, այլապես հանգստացողների համար պայքարը տանուլ կտա մրցակից երկրներին»,-հայտարարել Է զբոսաշրջության նախարար Մասիմո Գարավալիան: Կառավարությունը քննարկում Է օտարերկրյա հյուրերին ընդունելու մի շարք պայմաններ, պարզաբանել Է պաշտոնյան: Ժողովրդականություն վայելող տուրիստական վայրերի բնակիչների զգալի մասը պետք Է պատվաստվի: Այդ ընթացակարգը պետք Է նաեւ այն ճանապարհորդներին, որոնք ցանկանում են այցելել երկիր: Նաեւ նրանք պետք Է ներկայացնեն համապատասխան հավաստագիր: Այլընտրանքը COVID-19-ի թեստի բացասական արդյունքն Է:

«Ապրիլի վերջին մենք ձեռնամուխ կլինենք բնակչության պատվաստմանը Սորենտոյի ափին: Իմունացման մասին նաեւ խնդրում են խոշոր կղզիները, այդ թվում՝ Սիցիլիան եւ Սարդինիան»,-հայտարարել Է Գարավալիան: Զբոսաշրջության նախարարության պլանները պաշտպանում Է նաեւ երկրի վարչապետ Մարիո Դրագին: Նա հայտարարել Է, որ «ամառային մրցախաղը տանուլ չի տրվել», ուստի «կարեւոր Է տարեշրջանին պատրաստվել եւ անձնատուց չլինել»: Նախարարների կաբինետի ղեկավարը պատմել Է, որ եթե երկրում հանգստի ամառային վայրերի մեծամասնությունն արդեն ամրագրվել են իտալացիների կողմից, ապա օտարերկրյա զբոսաշրջիկների բացակայությունը հատկապես կորստաբեր կլինի «արվեստի քաղաքների համար»:

Մինչեւ ապրիլի 30-ը Իտալիայում գործում են քաղաքացիների՝ արտասահման մեկնելու սահմանափակումներ: Երկիր ժամանողները պետք Է հանձնեն կորոնավիրուսի անալիզ եւ պահպանեն կարանտին՝ ԵՄ-ի քաղաքացիների համար հնգօրյա, իսկ մյուս երկրների բնակիչների համար՝ երկշաբաթյա: Իտալիայում քննարկում են սահմանների բացման հնարավորությունը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, սակայն դա կախված Է երկու երկրների համաճարակաբանական իրադրությունից, հայտնել Է Մասիմո Գարավալիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am