Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է ռուս զբոսաշրջիկ

15:39, 10 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մահացել է մեկ զբոսաշրջիկ, կա 26 տուժած:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Անթալիայի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

«Ապրիլի 10-ին, տեղի ժամանակով ժամը 09:30-ին, Կոնյա-Ակսարայ մայրուղում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ավտոբուսը Կապադովկիա էր տեղափոխում 32 ռուս զբոսաշրջիկից կազմված խումբը, ովքեր գտնվում էին Անթալիայում»,- նշել են հյուպատոսությունից:

Նախնական տվյալներով ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը՝ եղանակային պայմանների պատճառով առաջացած մերկասառույցի հետևանքով:

Տուժածները անմիջապես հասցվել են մոտակա բժշկական կենտրոններ, նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն:

 

 


© 2009 ARMENPRESS.am