Կանանց ֆուտբոլի ընտրանին հաղթանակով մեկնարկեց Our Game մրցաշարում

16:00, 8 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Our game ընկերական միջազգային մրցաշարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ» մարզադաշտում կայացավ մրցաշարի առաջին տուրի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Լիբանանի հավաքականների միջև: Մեր թիմը հաղթեց 2:0 հաշվով: 6-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սելին Ալ-Հադդադը, իսկ 45-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Մարալ Արթինը: 

Հայաստանը խաղաց հետևյալ մեկնարկային կազմով` 1.Անաստասիա Կլիմովա 4.Մարիա Սախինովա 7. Նենսի Ավեսյան 8. Մարալ Արթին 9. Անի Սարգսյան 10. Օլգա Օսիպյան (ա) 11. Լուիզա Ղազարյան 13. Սիդնի Վերմիլյոն 15. Քրիստինե Մանգասարյան 17. Նորա Եղյան 22. Անի Ղուկասյան:

 

 


© 2009 ARMENPRESS.am