ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Հայաստան

12:44, 8 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Զվարթնոց օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը»,- գրել է Խաչատրյանը:

[gallery id= 64528]

© 2009 ARMENPRESS.am