Ֆրանսիան բացում է նախկին նախագահ Միտերանի՝ Ռուանդայի արխիվները

21:23, 7 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիան կբացի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի՝ Ռուանդայի արխիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել նախագահ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը:

Հայտարարության մեջ նշվում է, որ 1990-94 թվականների արխիվը հասանելի դարձնելու նպատակն է պայմաններ ստեղծելու՝ հասկանալու համար Ռուանդայում Ֆրանսիայի դերակատարումը:

«Ֆրանսիան միանում է Ռուանդայի ժողովրդին՝ ոգեկոչելու թութսիների ցեղասպանությունը և հիշատակի այս օրը հայտնում է իր կարեկցանքն ու համերաշխությունը նրանց, ովքեր կարողացան ողջ մնալ ու այն ընտանիքներին, որտեղ եղան զոհեր»,- ասվում է հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am