Կորոնավիրուսի պատճառով փետրվարին միջազգային ուղևորափոխադրումները նվազել են 89 տոկոսով

19:37, 7 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հայտարարել է, որ այս տարվա փետրվարին 2020 թվականի նույն ամսվա համեմատ միջազգային ուղևորափոխադրումները նվազել են 89 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է ասոցիացիայի նոր գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշը:

«Ներկայիս պայմաններում իրավիճակի վերականգնման որևէ նախանշան չկա»,- հայտնել է նա՝ ընդգծելով, որ այս ամենը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման մեծ տեմպերի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am