Կառավարության շենքի մոտից ՎԵՏՕ շարժման 15 կին բերվել է ոստիկանություն

14:44, 7 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կանանցից 15-ին ոստիկանությունը բերել է բաժանմունք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ժամը 14:00-ի դրությամբ Կառավարության շենքի մոտից ոստիկանություն է բերվել 15 կին»,- նշեցին ոստիկանությունից:

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման մի խումբ կանայք ապրիլի 7-ին բողոքի ակցիա են հրավիրել Շառլ Ազնավուրի հրապարակում, ապա շարժվել Կառավարության շենքի մոտ` պահանջելով կառավարության հրաժարականը: Կանանցից մի քանիսը փորձ են արել մուտք գործել Կառավարության շենք, ինչը ոստիկանները կանխել են:


© 2009 ARMENPRESS.am