Նախագահ Սարգսյանը և պրոֆեսոր Ղամբարյանն անդրադարձել են ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

18:14, 6 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ին ընդունել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Արթուր Ղամբարյանն իր տեսակետներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am