Վարչապետը հայտնել է ՀՀ զինված ուժերում լայնածավալ բարեփոխումների մեկնարկի մասին

17:15, 6 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնային է համարում ՀՀ զինված ուժերի համալրումը ժամանակակից զենքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ այս մասին ՀՀ վարչապետն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և լինելու է մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով ՝ Հայաստանի Զինված ուժերում արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք նույնպես իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am