Տոկիոյում թողարկվել են ՕԽ հատուկ նամականիշեր  

14:48, 5 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի փոստային ծառայությունը  Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ թողարկել է  նամականիշների հավաքածու: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:  Դրանք վաճառքի կհանվեն հունիսի 23-ին` խաղերի բացումից մեկ ամիս առաջ: Արտոնագրված գրքույկ կարելի է ձեռք բերել ծագող արևի երկրի ցանկացած փոստային բաժանմունքում, ինչպես նաև կազմակերպության պաշտոնական կայքում: 25 նամականիշի արժեքը  մոտավորապես 19 ԱՄՆ դոլար է:

Նամականիշի  դիմային երեսին  ներկայացված են 50 օլիմպիական և 23 պարալիմպիկ ամառային մարզաձևերի պատկերներ: Ֆիլատելիստների համար մատչելի կլինի նաև հատուկ ալբոմ, որտեղ հնարավոր է տեղադրել  գնված նամականիշերը: 

Հավաքածուն, բացի 75 սովորական նամականիշից, կներառի նաև հինգ  դոլար արժողությամբ փոստային նամականիշ՝  Տոկիոյի ազգային մարզադաշտի պատկերով:


© 2009 ARMENPRESS.am