Ավելի քան 200 միլիարդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի հերթական նվաճումը

18:43, 1 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի ակտիվները մարտի առաջին կեսին գերազանցել են 200 միլիարդ ՀՀ դրամը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ակբա բանկ»-ից, նշված միջոցներից մոտ 44 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում, իսկ շուրջ 157 միլիարդը կազմում են կուտակային հատկացումները:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են «Ակբա բանկ»-ն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am