ՉԺՀ-ն ՀՀ կառավարությանն անհատույց կհատկացնի 100 մլն յուան

14:37, 1 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման, համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 100 մլն չինական յուան գումարի չափով անհատույց օգնություն:

Միջոցները կուղղվեն Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման և այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով:


© 2009 ARMENPRESS.am