Սարալանջում առաջիկա օրերին կանցկացվի ծառատունկ

14:03, 1 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սարալանջի հատվածում առաջիկա օրերին կմեկնարկի ծառատունկի առաջին փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ առաջին փուլով նախատեսված է ստեղծել 140 բարդիներից երկշերտ հատված: Նախատեսված է նաև 100 սոճիների խմբային տունկ: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Սարալանջում ացնկացվել է ոռոգման նոր համակարգ:

Սկսվել է նաև Հյուսիսային պողոտայի ծաղկանոցների ձևավորումը, իսկ Խանջյան փողոցում կտնկվեն  նշենիներ (165 հատ), հուդայածառեր (20 հատ) և զանգվածներով տնկած ծաղկող թփեր։


© 2009 ARMENPRESS.am