Հայկ Չոբանյանը կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից

21:45, 31 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

ՀՀ կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին:

Լրատվամիջոցների տեղեկություններով, Չոբանյանը հնարավոր է նշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Գործող նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին:


© 2009 ARMENPRESS.am