Թրամփը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը

20:24, 31 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ 2024 թվականին կարող է կրկին առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտնել է որդու՝  Էրիկ Թրամփի կնոջ՝  Լարա Թրամփին տված հարցազրույցում:

Հարցին, թե արդյոք հույս կա, որ նա կրկին կառաջադրվի 2024-ին որպես նախագահի թեկնածու՝ Թրամփն ասել է. «Դուք կարող եք հույս ունենալ: Ես դա կարող եմ ասել»: «Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք պետք է օգնեն մեր երկրին»,- հավելել է նա:

Թրամփի գնահատմամբ, իր վարչակազմին հաջողվել է հաջողություններ գրանցել մասնավորապես Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ հարաբերություններում:


© 2009 ARMENPRESS.am