Արկադի Տեր-Թադեւոսյանի նվիրումը հայրենիքին օրինակելի է լինելու սերունդների համար. ՀՀ ԱԺ նախագահ

19:31, 31 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նրա կյանքն ու նվիրումը հայրենիքին դեռ օրինակելի է լինելու բազմաթիվ սերունդների համար։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան մասին: Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում: Նրա կյանքն ու նվիրումը հայրենիքին դեռ օրինակելի է լինելու բազմաթիվ սերունդների համար: Հանգչի՛ր խաղաղությամբ, հերոս»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:


© 2009 ARMENPRESS.am