«Արամ Խաչատրյան» համերգասրահն ամեն երկուշաբթի հյուրընկալ դռները կբացի դպրոցականների առաջ
12:46, 31 Մարտ, 2021ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 12-ից ամեն երկուշաբթի ժամը 15։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահն իր հյուրընկալ դռները կբացի բոլոր այն դպրոցականների առջև, ովքեր կարևորում են դասական երաժշտության հետ կենդանի հաղորդակցությունը, ցանկանում են բացահայտել նվագախմբային սիմֆոնիկ երաժշտության գաղտնիքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և դիրիժոր Ռուբեն Ասատրյանը պատրաստ են երեխաների համար ստեղծել այն առանձնահատուկ մթնոլորտը, որտեղ նրանք կկարողանան լսել, տեսնել, սովորել և, իհարկե, վայելել դասական երաժշտություն։
Ապրիլի 12-ին կայանալիք «Դո-ից Սի» համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի,
Մոցարտի, Կարեն Խաչատրյանի,
Բախի ստեղծագործությունները:
© 2009 ARMENPRESS.am