«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է «T-Short» անիմացիոն ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրում

13:19, 29 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ կինոնկարը ներառվել է լատվիական «T-Short» անիմացիոն ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում ցուցադրությունները կանցկացվեն  ապրիլի 7-30-ը՝ առցանց հարթակում:

«Կաֆկայի երազը» Ֆիլմն արտադրել է «ԱրտՍտեպ» ստուդիան: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերy` Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը:

 ստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական կազմին և մաղթում նոր հաջողություններ։ Սա մեր ընդհանուր ձեռքբերումն է: Ուրախացե՛ք մեզ հետ»,- ասվում է կինոկենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում:


© 2009 ARMENPRESS.am