COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 777, առողջացման 603 և 14 մահվան դեպք

11:08, 28 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190 317 դեպք, որոնցից 171 506-ն` առողջացման, 3464-ը` մահվան ելքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 14 466 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 838 839 թեստավորում:

Մարտի 27-ին կատարվել է 4 927 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 603 և 14 մահվան դեպք:


© 2009 ARMENPRESS.am