Մեր մրցակիցները. Գերմանիան և Ռումինիան հաղթեցին առաջին տուրում

01:51, 26 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մունդիալ 2022-ի J խմբի որակավորման փուլում կայացան անդրանիկ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ազգային ընտրանին սեփական հարկի տակ ընդունելով Իսլանդիային առավելության հասավ խոշոր` 3:0 հաշվով: Գերմանական «մեքենա»-ի կազմում աչքի ընկան Գորեցկան, Համերցը և Գյուդոգանը:

Միաժամանակ ընթացող մյուս խաղում Ռումինիան տանը հյուրընկալելով Հյուսիսային Մակեդոնիային պարտության մատնեց 3:2 հաշվով: Ռումինացիներից գոլերը խփեցին Ֆլորիան Տենասեն, Վալենտին Միխայլեն և Յանիս Հաջին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայից` Արիյան Ադեմին ու Ալեքսանդր Տրայկովսկին:

Առաջին տուրից հետո Գերմանիան, Ռումինիան և Հայաստանն ունեն 3-ական միավոր և առաջատարներն են:

Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am