Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներ կմտցվեն ևս երեք շրջաններում

20:12, 24 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով հնարավոր է սահմանափակումներ տարածեն երկրի ևս շրջաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը հայտնել է, որ վիրուսի հետ կապված իրավիճակը ողջ երկրով մեկ շարունակում է վատանալ , կենսական անհրաժեշտություն է, որ ավելի շատ քաղաքացիներ աշխատեն հեռավար՝ կոտրելու վարակի տարածման տեմպերը:

Խոսնակը տեղեկացրել է, որ կառավարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել  Ռոն, Օբ և Նյևր շրջաններում:

Ներկայում Ֆրանսիայի հիվանդանոցներն աշխատում են գերլարումով, հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ շուրջ 27 հազար մարդ:


© 2009 ARMENPRESS.am