Նախորդ տարի հիմնվել է 21 նոր նախակրթարան

16:01, 22 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ի ընթացքում հիմնվել է 21 նոր նախակրթարան՝ ապահովելով 5-6 տարեկան ևս 462 երեխայի ընդգրկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ հանձնաժողովում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«2020-ի ընթացքում 21 նոր նախակրթարաններ են հիմնվել Արարատի, Արմավիրի, Արագածոտի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ ապահովելով 5-6 տարեկան ևս 462 երեխաների ըդնգրկում»,- ասաց նախարարը:

Կրթության ոլորտում իրականացված ներդրումային ծրագրերի գերակշիռ մասն ուղղվել է հանրակրթական դպրոցների կառուցմանն ու հիմնանորոգմանը, ուսումնական ենթակառուցվածքների զարգացմանը:

Կրթության բարելավում վարկային ծրագրի շրջանակում սկսվել է ևս 8 ավագ դպրոցի հիմնանորոգում, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կամփոփվի հիմնանորոգման ավարտից հետո:


© 2009 ARMENPRESS.am