Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս վանական համալիրներ

10:37, 22 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Դադիվանք վանական համալիր և Ամարաս քրիստոնեական վանք այցելել է ավելի քան 100 ուխտավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Հայ ուխտավորների խումբը ռուս խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ այցելել է Դադիվանք վանական համալիր: Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է Արցախում՝ կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:


© 2009 ARMENPRESS.am