Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Ղազախստանի նախագահին

13:50, 20 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ամուր բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված բազմակողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ:

Հանրապետության նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և նրա ընտանիքին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: 


© 2009 ARMENPRESS.am