Ջավախքում կբացվի ևս երեք «ԱրՄաթ» լաբորատորիա

21:59, 19 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի, նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում մասնավոր և հասարակական հատվածների համագործակցությամբ Ջավախքի Ծխալթբիլա, Օլավերդ և Նինոծմինդա բնակավայրերում բացել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՋԱՀ-ից, համագործակցության արդյունքում ինժեներության դասընթացներին անվճար կկարողանա մասնակցել շուրջ 250 երեխա:

Այժմ Ջավախքի 4 բնակավայրերում (Ախալքալաք, Հեշտիա, Դամալա, Ախալցխա) արդեն գործում են «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ:

 


© 2009 ARMENPRESS.am