Ադրբեջանում ավարտվել են օպերատիվ-մարտավարական զորավարժությունները

21:07, 18 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մարտի 18-ին ավարտվել են օպերատիվ-մարտավարական զորավարժությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված էին մինչև 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի և ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները ընթացել են մարտի 15-ից մինչև մարտի 18-ը:


© 2009 ARMENPRESS.am