Ռուբեն Սաֆրաստյանը մի քանի դիտարկումներ ներկայացրեց Մոսկվայի պայմանագրի հետ կապված

15:14, 18 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային Ռուսաստանը ցանկության դեպքում կարող էր կոշտ բանակցություն վարել Թուրքիայի հետ Մոսվայի պայմանագրի հետ կապված, սակայն այդ ցանկությունը չուներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում Մոսկվայի պայմնագրի 100-ամյակին  նվիրված կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Բանախոսը նշեց, որ Մոսկվայի պայմանագիրը Հայաստանում ընկալվում է որպես անարդար պայմանագիր, որտեղ որոշվել էր Հայաստանի սահմանները` հաշվի չառնելով հայ ժողովրդի կամքը:

 «Թուրքիան բանակցությունների գնաց Խորհրդային Ռուսաստանի հետ, քանի որ այլ ելք չուներ: Նրանք այդ քայլը համարում էին չարյած փոքրագույնը և հենց այդ պայմանագիրը կփրկեր իրենց հայրենիքը:  Այդ բանակցությունները շատ դժվար էին թուրքական կողմի համար, խորհրդային կողմը զգում էր, որ ներկայացնում է գերտերություն և Թուրքիային բավականին քամահրանքով էր վերաբերվում: Գործարքը, որ տեղի էր ունեցել, Հայաստանի սահմանների հարց է, հայկական հարցը, այն Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին էր»,- ասաց Սաֆրաստյանը:


© 2009 ARMENPRESS.am