Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից, նշանակվել է նոր դեսպան

14:16, 18 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Մկրտչյանին հետ կանչել Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

 

 


© 2009 ARMENPRESS.am