Կալիֆորնիայում սահմանափակ թվով այցելուների համար կբացվեն Disney-ի զբոսայգիները

21:30, 17 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ապրիլի 30-ին սահմանափակ թվով հյուրերի համար կբացվեն Disney-ի թեմատիկ երկու զբոսայգիները, որոնք արդեն մեկ տարի է փակ են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Disney-ին գործադիր տնօրեն Բոբ Չափեքը հայտնել է, որ նախնական հնարավոր կլինի ապահովել այցելուների միայն 15 տոկոսի մուտքը զբոսայգի: Ընդ որում, անհրաժեշտ է նախապես ամրագրել տոմսերը:

Այցելուները պետք է պարտադիր կերպով կրեն դիմակներ ու պահպանեն սոցիալական հեռավորություն, հետևեն մյուս անվտանգային միջոցառումներին:


© 2009 ARMENPRESS.am