Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորը զրկվել է մանդատից

21:18, 17 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն զրկվել է պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Պատճառը նրա դեմ ավելի վաղ հարուցված քրեական գործն է, որով Գերգերլիօղլուն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: Դատարանը մեղավոր է ճանաչել պատգամավորին, ինչից հետո, համաձայն Թուրքիայի սահմանադրության,  որոշման մասին հրապարակվել է մեջլիսում, ինչից հետո Գերգերլիօղլուն պաշտոնապես զրկվել է մանդատից:

Նախատեսվում է, որ արդեն նախկին պատգամավորը կբանտարկվի 2 տարի 6 ամիս ժամկետով: 

 


© 2009 ARMENPRESS.am