Թուրքիայում ցանկանում են ազատազրկել ծաղրանկար հրապարակած լրագրողին

20:20, 17 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրող Էնվեր Այսևերը ձերբակալվել է թվիթերյան միկրոբլոգում հրապարակած ծաղրանկարի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Հարուցված դատական գործի շրջանակում դատախազը պահանջել է Այսևերին դատապարտել 9 ամսից մինչև 1.5 տարվա ազատազրկման: Դատախազը նշել է, թե լրագրողն իր հրապարակած նկարով հրապարակայնորեն ծաղրել է ժողովրդի մի մասի դավանած կրոնական արժեքները:


© 2009 ARMENPRESS.am