«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է մինչև հունիսի 1-ը մասնակցել ընտրությունների ցանկացած Ընտրական օրենսգրքով

14:24, 17 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստ է  մինչև հունիսի 1-ը պատրաստ են մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած Ընտրական օրենսգրքով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հակադարձելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ԼՀԿ-ն իրականում չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

«ԼՀԿ-ն խորհրդարանական երրորդ ուժն է, և մեկ ամիս ու ավելի ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, գնացել է զիջումների նախապես դրած իր բոլոր պայմաններից»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծելու թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունների օրակարգը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ԼՀԿ-ն պատրաստ է մինչև հունիսի 1-ը մասնակցել ընտրություններին ցանկացած օրենսգրքով և չի խոչընդոտելու ԱԺ-ի ցրմանը: 


© 2009 ARMENPRESS.am