Ասկերանի շրջանում, Մարտունիում և Մարտակերտում իրականացվելու է զենք- զինամթերքի վնասազերծում

10:29, 17 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում նախատեսվում են հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ»,- նշում են ԱԻՊԾ-ից:

Հանրապետության տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում:


© 2009 ARMENPRESS.am