Երկրորդ զորամիավորումը զորավարժությունների շրջանակում բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

21:46, 16 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 16-ին 2-րդ զորամիավորման ենթակա  զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան սահմանված ժամկետներում զբաղեցրել է նախորոշված շրջանները։  Վերադաս հրամանատարության կողմից տրվել են ցուցումներ նախնական խնդիրների կատարման ուղղությամբ։


© 2009 ARMENPRESS.am