Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը

18:48, 16 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի սիրիական հակամարտության վերաբերյալ 2021 թվականի մարտի 11-ի բանաձևը հաստատում է Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավման փաստը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բանաձևում այդ մասին շեշտվում է երկու կետերով:

Առաջին կետում ասված է. «Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ»:

Իսկ երկրորդ կետում ընդգծվում է, որ Եվրախորհրդարանը դատապարտում է Թուրքիայի նման գործողությունները: «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում, դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասված է բանաձևում:

 


© 2009 ARMENPRESS.am