«Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը

16:26, 15 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նման ահազանգ ստացել են մարտի 14-ին և դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից այլ մանրամասներ չհաղորդեցին:


© 2009 ARMENPRESS.am