«Նոա»-ն հյուրընկալվելիս հաղթեց «Ուրարտու»-ին

21:55, 12 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում «Ուրարտու»-ն տանն ընդունեց «Նոա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող գավաթակիրը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտու»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: Նախ խաղի 24-րդ րոպեին «Նոա»-ին առաջ մղեց թիմին նոր միացած Պետրոս Ավետիսյանն, ով ավրեպ իրացրեց 11 մետրանոց հարված, իսկ 25-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Մանգան: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլին:

Ավելի վաղ` Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում «Վան»-ը հյուրընկալեց «Արարատ-Արմենիա»-ին: Առաջին կեսում երկու թիմերից և ոչ մեկ չօգտագործեց: Միայն երկրորդ կեսի 73-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն Զաքարիա Սանոգոյի գնդակի շնորհիվ հաղթանակ տոնեց: Թիմերի պատասխան հանդիպումը կանցկացվի գալիք ամիս:

Նախօրեին Երևանի «Արարատ»-ն արտագնա խաղում մրցեց և պարտվեց «Վեստ Արմենիա»-ին 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Չարլզ Մարկ Իկեչուկվուն և Սերգեյ Օրլովը:


© 2009 ARMENPRESS.am